Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3039-Ա  10.09.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հաշվի առնելով Գոգոլի փողոց հ.24/37 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 07.07.2015թ. տրված հ.04/11384 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Գայանե Հախվերդյանի կողմից 31.07.2015թ. և 06.09.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.150731002086001, հ.150731003136001 և հ.180906061746001/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 31.07.2015թ. և 07.09.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 345780 (երեք հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր ութսուն) դրամ և 5978152 (հինգ միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար մեկ հարյուր հիսուներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Գայանե Հախվերդյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Կ.ԱՐԵՅԱՆ