Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3050-Ա  10.09.2018թ.
                                                       
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ (ԲԵՆԶԻՆ) ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով և ելնելով  2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների շրջանակում տեղամասային կենտրոններ այցելելու անհրաժեշտությունից.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ նշված նպատակի համար Երևանի քաղաքապետի խորհրդական Գ.Բաղդասարյանին հատկացնել 400 լիտր հեղուկ վառելանյութ (պրեմիում տեսակի բենզին)։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության  վրա։    


 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ