Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


307-Ա 04.02.2020թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԵՎ ՆՈՐՔ –ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասով, Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 11-ի N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել Երևանի Դավթաշեն, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Նորք–Մարաշ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքաշինության և հողօգտագործման բաժինների պետերի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2020թ. փետրվարի 5-ին ժամը 10.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանին:
3.Ատեստավորման հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Աննա Գևորգյանին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ