Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

31-Ա  11.01.2019թ.  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի Հ. 6812-Ա ԵՎ 2018Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի Հ. 2754-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՐԵՆ ՔՈԼՈԶՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   

 
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Կարեն Քոլոզյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 1998 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1018 որոշմամբ, Ավան, Աճառյան փողոցի հ.36  շենքի մոտ, սեփականության իրավունքով իրեն պատկանող  ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.04.1999թ. հ.0131407 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ավան, Աճառյան փողոցի հ.36 շենքի մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 483 599 ՀՀ դրամ:                                    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ. 2387-Ն որոշմամբ,  Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 25.07.2018թ. հ. 20/2 Ե-508 գրությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011թ. դեկտեմբերի 22-ի հ.6812-Ա և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի 2018թ. օգոստոսի 3-ի հ.2754-Ա որոշումը:
2.Լիազորել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Քոլոզյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ավան, Աճառյան փողոցի հ.36 շենքի մոտ գտնվող  ավտոտնակի զբաղեցրած 31.2քմ  մակերեսով հողամասի համար, 1999թ. մարտի 17-ին կնքված վարձակալության հ. ՓԲ-2465-02/65 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>.
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի,>> բառերը.     
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.1.1 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<7.1.1 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 7-րդ կետը լրացնել՝ նոր 7.1.2 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.1.2 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ  կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ  խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա>>:
6)պայմանագրի 4-րդ կետում «8615400 1հա» արտահայտությունը փոխարինել «1քմ-4524.00» արտահայտությամբ.
7)պայմանագրի 9-րդ կետում <<10/տաս/>> թիվը և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<2690 /երկու հազար վեց հարյուր իննսուն/>> թիվը և բառերը` <<4235 /չորս հազար երկու հարյուր երեսունհինգ/>> թվով և բառերով.
8)պայմանագրի 13-րդ կետում «103004220044» հաշվեհամարը փոխարինել «900035495044» հաշվեհամարով.
9)պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում «0.25%»-ը փոխարինել «0.05%»-ով:     
3.Կարեն Քոլոզյանին պատկանող ավտոտնակին տրամադրելվել է <<Աճառյան փողոց, հ.36 շենք, ավտոտնակ հ.1> հասցեն:  
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Ավան  վարչական շրջանի ղեկավարին:
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     
         

         ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ