Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3108-Ա  24.09.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.28 ՇԵՆՔԻ Հ.75 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՇՎԱՔԱՐԱՆԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Կողբացու փողոցի հ.28 շենքի կառավարիչ Ռուբեն-Գրիգոր Բաբայանի (նույնականացման քարտի համար՝ 000067017) կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դեռևս 19.12.2017թ. հ.17/182220 դիմումի հիման վրա կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքի նախամուտքի հատվածում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, իրականացվել է արտաքին ճակատի տեսքի փոփոխման, արդիականացման աշխատանքներ, որի առնչությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների շրջանակում, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ, 25.12.2017 թվականին կազմվել է հ.027256 արձանագրությունն, իսկ հիշալ հատվածում իրականացված փայթե կոնստրուկցիաներն ապամոնտաժվել: Նշված օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների շրջանակում հ.027256 արձանագրությունն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործը քննելու նպատակով, որի արդյունքում հարուցված համապատասխան վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից 24.01.2018 թվականին ընդունված հ.Վ-3/3 որոշմամբ Ռ.Ավետիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 000 ՀՀ դրամի չափով:  
Սույն թվականի ապրիլի 27-ին՝ <<ԿՈՂԲԱՑԻ-28>> համատիրության վարչության քարտուղար Լիդա Միրզաազոյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված հ.18/30053 դիմումի հիման վրա, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի հիմքով, Երևանի քաղաքապետարի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված լրացուցիչ ոսւոմնասիրութան և տեղատեսության արդյունքում պարզվել է, որ Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 24.01.2018թ. NՎ-3/3 որոշմամբ, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելուց հետո՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, շինարարական աշխատանքները փաստացի շարունակվել են, մասնավորապես՝ հիշյալ տարածքի արտաքին պատին կից՝ մայթի հատվածում, իրականացվել է մետաղական շվաքարանի կառուցման շինարարական աշխատանքներ: Նշված փաստի առնչությամբ Վարչության կողմից՝                 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների շրջանակում, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ 08.05.2018 թվականին կազմվել է հ.027763 կրկնակի արձանագրությունը, որի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 30.05.2018 թվականին ընդունված հ.Վ-20/1 որոշմամբ, Ռ.Ավետիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 500 000 ՀՀ դրամի չափով:  
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքի նախամուտքի հատվածում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, արտաքին ճակատի տեսքի փոփոխման, արդիականացման աշխատանքներ իրականացնելու փաստի առնչությամբ՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների շրջանակում, 25.12.2017 թվականին կազմված հ.027256 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղքաշինության վարչության պետի 18.01.2018թ. հ.18-08/35 գրությամբ հիմնավորվել է այն փաստական հանգամանքը, որ վերը նկարագրված շինարարական աշխատանքների իրականացման համար՝                                    ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի N596-Ն որոմամբ սահմանված ընթացակարգով, պահանջվում է էսքիզային նախագծի համաձայնեցում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 11.01.2018թ. հ.07/83983հ գրությամբ ներկայացված կարխիքի համաձայն՝ Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանը՝ հիշյալ հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարական աշխատանքներ իրականացելու համար, ենթակա է վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Վերոնշյալ հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 24.01.2018թ. NՎ-3/3 որոշմամբ, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելուց հետո՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, շինարարական աշխատանքները շարունակելու, մասնավորապես՝ հիշյալ տարածքի արտաքին պատին կից՝ մայթի հատվածում, Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 24.01.2018թ. NՎ-3/3 որոշմամբ, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելուց հետո՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության և թույլտվության, շինարարական աշխատանքները փաստացի շարունակվել են, մասնավորապես՝ հիշյալ տարածքի արտաքին պատին կից՝ մայթի հատվածում, իրականացվել է մետաղական շվաքարանի կառուցման շինարարական աշխատանքներ՝ սահմանափակելով հետիոտնի ազատ տեղաշարժը: Նշված փաստի առնչությամբ Վարչության կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների շրջանակում, քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի նկատմամբ 08.05.2018 թվականին կազմվել է հ.027763 կրկնակի արձանագրությունը մետաղական շվաքարան կառուցելու փաստի առնչությամբ՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների շրջանակում, 08.05.2018 թվականին կազմված հ.027763 կրկնակի արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղքաշինության վարչության պետի 01.06.2018թ. հ.18-08/550 գրությամբ հիմնավորվել է այն փաստական հանգամանքը, որ հիյալ մետաղական շվաքարանի կառուցման համար՝ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի N596-Ն որոմամբ սահմանված ընթացակարգով, պահանջվում է համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 29.05.2018թ. հ.07/34739հ գրությամբ ներկայացված կարծիքի համաձայն՝ Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանը՝ հիշյալ հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարական աշխատանքներ իրականացելու համար, ենթակա է վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 11.09.2018թ. հ.18-06/2-65220 գրությամբ ներկայացված մասնագիտական կարծիքի համաձայն՝ վերը նշված մետաղական շվաքարանը ենթակա չէ օրինականացման ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման շրջանակներում:
Սույն վարչական վարույթի շրջանակներում քննարկվող անօրինականկ առուցված մետաղական շվաքարանն ապամոնտաժելու և համայնքային հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու առնչությամբ, Վարչությունում նաև հարուցվել են համապատասխան վարչական վարույթներ՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դրսևորման հարցը քննարկելու համար: Հարուցված վարչական վարույթների շրջանակներում՝ Ռոբերտ Ավետիսյանի նկատմամբ 25.06.2018թ. կազմվել է հ.028634 արձանագրությունը, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանի 11.07.2018 թվականի հ.Վ-26/1 որոշմամբ, վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված որոշմամբ նշանակված տուգանքից հետո իրավախախտումը (մասնավորապես՝ հողազավթումը) շարունակելու փաստի առնչությամբ 22.08.2018թ. կազմվել է նաև  հ.028658 կրկնակի արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար, որին առնչվող վարչարարությունը գտնվում է համապատասխան ընթացքում: Նշված հողազավթմանն առնչվող վարչարարության շրջանակներում՝ Վարչության պետի համապատասխան գրություններով, նախազգուշացումներ են  ուղարկվել քաղաքացի Ռ.Ավետիսյանին՝ հաղազավթումը վերացնելու և այդ հողամասում ինքնակամ շինությունները քանդելու վերաբերյալ (որոնք վերջինս ստացել է՝ փոստային ծառայության AG007074630AM և AG009318944AM ծանուցագրերի), որը նաև անմիջականորեն վերաբերում է հիշյալ ինքնակամ մետաղական շվաքարանի ապամոնտաժմանը:     
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի  26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղեկան ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Չօրինականացնել Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի, Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեին կից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա մետաղական շվաքարանը։
2.Առաջարկել քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանին, 5-օրյա ժամկետում քանդել Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեին կից առկա ինքնակամ կառուցված մետաղական շվաքարանը և ապօրինի տիրապետումից ազատել՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
3.Նախազգուշացնել քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանին, որ սույն որոշման           2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Կնետրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Ռոբերտ Ռաֆիկի Ավետիսյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Կնետրոն վարչական շրջանի Կողբացու փողոցի հ.28 շենքի հ.75 հասցեին կից, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում առկա մետաղական շվաքարանն ու ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։  
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
     
                                                      
                             ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                             ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Կ.ԱՐԵՅԱՆ