Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3109-Ա  24.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.33 ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԻ ՀԵՏԻՆ ՃԱԿԱՏԻՆ ԿԻՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ (ՀԱՐԿԵՐԸ) ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Սայաթ-Նովա պողոտայի հ.33 հասցեում բնակելի շենքի (այսուհետ՝ Կառուցապատման օբյեկտ) վերակառուցման, հարկայնության ավելացման և ճակատների արդիականացման համար կասռուցապատողներ՝ Արմեն Թումանյանին (անձնագիր` AA0238699, տրված 001 կողմից), Սոնա Սիրունյանին և Մարինե Պողոսյանին, 07.05.2018թ. տրվել է հ.01/18-07/1-Թ-521-299 նախագծման թույլտվությունը՝ բնակելի շենքի վերակառուցման, հարկայնության ավելացման և ճակատների արդիականացման նպատակով, և հիշյալ շենքի  3-րդ ու 4-րդ հարկերի քանդման համար՝  հ.01/18-Թ-521-54 քանդման թույլտվությունը: Սակայն, քանդման աշխատանքները Կառուցապատման օբյեկտում ավարտելուց հետո, առանց՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով կառուցապատողների համար սահմանված պարտականությունների շրջանակում, համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության առկայության, իրականացվել են նաև հիշյալ նախագծման թույլտվությամբ նախատեսված ծավալներից դուրս՝ Կառուցապատման օբյեկտի հետին ճակատին կից՝ առաջին հարկի կցակառույցի վրա երկրորդ և հետնահանջով՝ երրորդ հարկերի, երկաթ-բետոնե ծածկերի ու հենասյուների, ինչպես նաև երրորդ հարկի ծածկի վրա՝ երկաթ-բետոնե հենասյուների կառուցում, որն ամբողջությամբ փաստացի հանդիսանում է ինքնակամ կառույց (այսուհետ՝ Ինքնակամ կառույց): Նշված փաստի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկղության վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից իրականացվել են ստորև ներկայացված համապատասխան վարչարարությունները:
Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները Երևանի քաղաքապետի կողմից 02.03.2018 թվականին ընդունված N783-Ա որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել՝ Սայաթ-Նովա պողոտայի հ.33 շենքի հ.հ.1, 1ա, 2 ոչ բնակելի տարածքներ, հ.հ.3, 4, 5, 6, 7ա, 8 բնակարաններ և Սայաթ-Նովա պողոտայի թիվ 31 և 33 շենքերի կցակառույց հասցեներում բնակելի շենքի վերակառուցման՝ հարկայնության ավելացման և ճակատների արդիականացման համար,   31.07.2012թ. հ.01/18-Թ-779-674, 30.01.2014թ. հ.01/18-Թ-42-51 և 07.08.2015թ. հ.01/18-Թ-797-642 շինարարության թույլտվությունները, որոնք անմիջականորեն առնչվում են նաև 30.01.2017թ. երկարաձգված հ.01/18-Թ-33-30 շինարարության թույլտվությունով նախատեսվող քաղաքաշինական գործունեությանը:     
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Կառուցապատման օբյեկտում Ինքնակամ կառույց իրականցնելու փաստի առնչությամբ Ա.Թումանյանի նկատմամբ, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների շրջանակում, 06.08.2018թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ հ.028652 արձանագրությունն, ինչպես նաև Վարչություն պետի 20.08.2018թ. հ.20/18569 գրությամբ առաջարկվել է դադարեցնել Կառուցապատման օբյեկտում իրականացվող շինարարական աշխատանքները և քանդել Ինքնակամ կառույցը: Հիշյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների շրջանակում, հ.028652 արձանագրությունն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ նշված վարչական գործը քննելու նպատակով, որի արդյունքում հարուցված համապատասխան վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից 22.08.2018 թվականին ընդունված հ.Վ-32/2 որոշմամբ Ա.Թումանյանը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 200 000 ՀՀ դրամի չափով:  
Նշված վարչական տուգանքի մասին որոշմամբ՝ Արմեն Թումանյանի նկատմամբ, վարչական տույժ նշանակելուց հետո, շինարարական աշխատանքները՝ Կառուցապատման օբյեկտում, կրկին շարունակվել են, որի առնչությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների շրջանակում, 29.08.2018թ. կազմվել է հ.28662 կրկնակի արձանագրությունը և այն կրկին ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ դրա հետագա ընթացքն ապահովելու համար: Միաժամանակ, Վարչություն պետի 30.08.2018թ. հ.19/19197 գրությամբ կրկին առաջարկվել է դադարեցնել Կառուցապատման օբյեկտում իրականացվող շինարարական աշխատանքները և քանդել Ինանքակամ կառույցը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 11.09.2018թ.   հ.18-06/2-65213 գրությամբ ներկայացված մասնագիտական կարծիքի համաձայն՝ Կառուցապատման օբյեկտում իրականացված Ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման շրջանակներում:
Ինքնակամ կառույցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի <<Թեժ գծով>> 21.08.2018թ. հ.18/60768 թվագրմամբ ստացված հաղարդագրությամբ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ մուտքագրված 16.08.2018թ. հ.Բ-2403 դիմումով իրենց անհամաձայնություններն են հայտնել նաև Սայաթ-Նովա պողոտայի հ.33 շենքի բնակիչները:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն ՀՀ <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Չօրինականացնել Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի, Սայաթ-Նովա պողոտայի հ.33 հասցեի վերակառուցվող շենքի հետին ճակատին կից իրականացված Ինքնակամ կառույցը:
1.Առաջարկել քաղաքացի Արմեն Թումանյանին՝ 10-օրյա ժամկետում քանդել Ինքնակամ կառույցը:
2.Նախազգուշացնել քաղաքացի Արմեն Թումանյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
3.Հանձնարարել Կնետրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Արմեն Թումանյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Ինքնակամ կառույցը:  
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
6.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
    

                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Կ.ԱՐԵՅԱՆ