Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3162-Ա 03.09.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի հրավերը՝ Դոնի Ռոստով քաղաքի 270-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությանը 2019թ.-ի սեպտեմբերի 12-ից 15-ը գործուղել ՌԴ Դոնի Ռոստով քաղաք, հետևյալ կազմով՝
Սերգեյ Հարությունյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Դավիթ Գևորգյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ