Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3174-Ա 03.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի Հ.508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 09.08.2019թ. 20-ել-1437 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի փետրվարի 22-ի «Երևանի Լուկաշինի 1-ին փողոցի հ.22 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Լիպարիտ Վարդանի Վարդանյանի, Սամվել Վարդանի Վարդանյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն և փոփոխությունը.
1) Որոշումն լրացնել նոր՝ 1.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Լուկաշինի 1-ին փողոցի հ.22 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2) Որոշման նախաբանում «562.88» թիվը փոխարինել «562.89» թվով, նախաբանում, 1-ին կետում «82.88» թիվը փոխարինել «90.08» թվով, որոշման նախաբանում «480.0քմ մակերեսով հողամասը» բառերը փոխարինել «480.0քմ մակերեսով հողամասից օրինական պահպանված 472.8քմ մակերեսով հողամասը» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ