Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


318-Ա 18.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի Հ.332-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԵՂ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի հ.332-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Եղ.Թադևոսյան փողոցի հ.2/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.06.2016թ. հ.15062016-01-0145 վկայական) 1030.59քմ մակերեսով տարածքի (հասարակական շինություններ` 856.94քմ, 147.39քմ և 26.26քմ ծածկ) և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 765.7քմ մակերեսով հողամասի համար կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, 466-րդ, 468-րդ և 685-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի հ.332-Ա որոշումը.
1. Լիազորել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2016 թվականի սեպտեմբերի 14-ի հ.3240-Ա որոշման հիման վրա, Եղ.Թադևոսյան փողոցի հ.2/1 հասցեում գտնվող 1030.59քմ մակերեսով տարածքի (հասարակական շինություններ` 856.94քմ, 147.39քմ և 26.26քմ ծածկ) և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 765.7քմ մակերեսով տարածքի համար 2016 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված գույքի անհատույց օգտագործման հ.2433 պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը երկարաձգելու մասին:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ