Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


319-Ա 18.02.2021թ.

 


ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՇԵՆՔԻ 5-ՐԴ ՀԱՐԿԻ 37.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Արտագերատեսչական փորձաքննություններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 5-րդ հարկի 37.1քմ մակերեսով տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26122017-01-0327 վկայական/ համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Բուզանդի փողոցի հ.1/3 շենքը սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28122020-01-0242 վկայական/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.914-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 315-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 23-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.415 պայմանագրի 3.3-րդ կետը, ինչպես նաև դիմողի խնդրանքը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Արտագերատեսչական փորձաքննություններ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի՝ 37.1քմ մակերեսով տարածքի համար 2013 թվականի հունվարի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.415 պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) պայմանագրի 1.2-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 202 թվականի մարտի 1-ը:».
2)պայմանագրի 3-րդ կետի 3.1-րդ ենթակետում՝ «37100» թիվը փոխարինել «100170» թվով:

2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Արտագերատեսչական փորձաքննություններ» ՓԲԸ-ի կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ