Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

32-Ա  14.01.2019թ. 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Լորետա Բարսեղյանի լիազորված անձ Աղաբեկ Խաչատրյանի դիմումը՝  Արզումանյան փողոցի հ.16/1ա շենք հ.12 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.03.12.2007թ. հ.2490331 վկայական) համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության 14.12.2018թ. հ.18-06/1-Խ-2949 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լորետա Բարսեղյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2007թ. հուլիսի 19-ի հ.2170-Ա որոշման հիման վրա՝ Արզումանյան փողոցի հ.16/1ա շենք հ.12 հասցեում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի համար 2007 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի  կառուցապատման իրավունքի տրամադրման մասին  հ.5569 պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու վերաբերյալ.
1)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել  մինչև 2021 թվականի  հունվարի  1-ը։>>.
2)պայմանագրի 4-րդ կետի 4.1.4 ենթակետում նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<4.1.4. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած պայմանագրից ծագող միակողմանի հրաժարվելու մասին ծանուցագիրը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն սեփականատիրոջ դիմումի հիման վրա:>>.
3)պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<5.1 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3.0 տոկոսը, որը կառուցապատման իրավունք ձեռք բերող անձի կողմից կատարվում է հավասար չափով ըստ տարվա օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը Երևանի քաղաքապետարանի 900015211072 հաշվեհամարին: Առաջին վճարումը կատարվում է որպես կանխավճար, վերջին վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտի վերջին ամսվա 25-ը և կազմում է 4176 ՀՀ դրամ:>>։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝  դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ