Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

320-Ա 06.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.168 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐԻԿ ԳԱՌՆԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհարիկ Գառնիկի Պետրոսյանի (ծնված 13.06.1958թ.) դիմումը։ Երևանի Խորենացու փողոցի հ.168 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 262.95քմ, որից 208.0քմ մակերեսով հողամասը Գոհարիկ Գառնիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 01.08.2012թ. հ.01082012-01-0864):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 20.09.2019թ. հ.01-0787, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.12.2019թ. հ.21451 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.09.2019թ. հ.20-Ել-1726 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Խորենացու փողոցի հ.168 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Խորենացու փողոցի հ.168 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհարիկ Գառնիկի Պետրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 208.0քմ մակերեսով հողամասին կից 54.95քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 54.95քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ