Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


320-Ա 18.02.2021թ.

 


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿՆՔՎԱԾ Հ.3660
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Պետրոսյանի դիմումը՝ Դալմայի այգիներում գտնվող 2971.52քմ մակերեսով հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրում անվանափոխություն կատարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.10.2020թ. հ.1695 վկայագիրը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.01.2021թ. հ.18-06/1-Պ-3777 եզրակացությունը.
1.Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գեղամ Պետրոսյանի հետ կնքել համաձայնագիր` Դալմայի այգիներում գտնվող, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 2971.52քմ մակերեսով հողամասի համար 05.10.2005թ. կնքված վարձակալության հ.3660 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունները.
1) պայմանագրում «Անդրանիկ Պետրոսյան Ոսկանյան 52» բառերը փոխարինել «Գեղամ Պետրոսյանը» բառերով.
2) պայմանագրի 13-րդ կետում՝ «900055040068» թիվը փոխարինել «900055040233» թվով.
3) պայմանագրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին զուտ եկամտի 15 տոկոսի չափով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ