Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


322-Ա 18.02.2021թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.54 ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հուսիկ Զաքոյանի դիմումը՝ Հաղթանակի հ.54 տեղամասի թիվ 16 /անօգտագործելի հող իրացման ենթակա/ հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա018231 պետական ակտը, Հուսիկ Զաքոյանի կողմից տրված 22.12.2020թ. համաձայնագիրը:
Տարածքների տեղազննումից և տեղագրական հանույթների ճշգրտումներից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6827.44քմ /հողի սեփականության իրավունքի հ.Ա018231 պետական ակտում ամրագրված՝ 6800.0քմ մակերեսի փոխարեն/, որից՝ 1197.67քմ մակերեսը համադրվում է պետական գրանցում ստացած հողամասի հետ /ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-15122020-01-0881 տեղեկանք/։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2020թ. հ.18-06/1-Զ-1070 և 01.02.2021թ. հ.18-06/75 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Հաղթանակի հ.54 տեղամասի թիվ 16 /անօգտագործելի հող իրացման ենթակա/ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 5629.77քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ