Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


323-Ա 18.02.2021թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.54 ՏԵՂԱՄԱՍԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աղասի Մանատյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի հ.54 տեղամասի հ.17 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 10.01.1995թ. հ.Ա003291 պետական ակտը (ըստ պետական ակտի հողամասի մակերեսը կազմում է 7400.0քմ՝ գյուղատնտեսական նպատակային և անօգտագործելի հող իրացման ենթակա գործառնական նշանակություններով), ՀՀ կադաստրի կոմիտեի 18.02.2020թ. հ.ԱՏ-18022020-01-0810, 15.12.2020թ. հ.ԱՏ-15122020-01-0615, 15.12.2020թ. հ.ԱՏ-15122020-99-0146, 15.12.2020թ. հ.ԱՏ-15122020-01-0876 տեղեկանքները և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.12.2020թ. հ.Հ-14890 գրությունը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի հ.54 տեղամասի հ.17 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 7464.0քմ /հողի սեփականության իրավունքի պետական ակտում ամրագրված՝ 7400.0քմ մակերեսի փոխարեն/:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.12.2020թ. հ.18-06/1-Մ-13737 և 01.02.2021թ. հ.18-06/75 եզրակացությունները.
1.Սահմանել, որ Հաղթանակ թաղամասի հ.54 տեղամասի հ.17 հասցեում գտնվող՝ 7400.0քմ /անօգտագործելի հող իրացման ենթակա/ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ