Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3321-Ա 23.10.2018թ.
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 5-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 101-104-րդ կետերով.
1.Գնումների համակարգող ստորաբաժանում սահմանել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը:
2.Սահմանել Երևանի ենթակայության պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) 2019 թվականի կարիքների համար կենտրոնացված կարգով իրականացվող գնումների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի։
3.Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին սույն որոշման հավելված 1-ում նշված գնումների շրջանակներում կազմել և մինչև սույն թվականի հոկտեմբերի 24-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված գնման հայտերը՝ համաձայն հավելված 2-ով սահմանված ձևաչափի (նաև էլ. Տարբերակով՝ gnumner@yerevan.am հասցեով)։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ իրենց կողմից համակարգվող Կազմակերպությունների մասով սահմանել հսկողություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման նկատմամբ՝ ապահովելով դրանց միասնականությունը և գնումների մասին օրենսդրության պահանջներին համապատասխանությունը։
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին՝
1)սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերը ստանալուց հետո 2 օրյա ժամկետում ուսումնասիրել դրանց համապատասխանությունը գնումների օրենսդրությանը, անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրտումը և դրանց հիման վրա մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը կազմել և հրապարակել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը։
2)մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը ապահովել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը, սահմանված կարգով պայմանագրերի կնքումը և դրանց տրամադրումը Կազմակերպություններին։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա։
7.Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ