Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3361-Ա  01.11.2018թ.

  <<ԵՐԵՎԱՆԻ Մ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 33 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի  23.10.2018թ. հ.01/22.23/6084-18 գրությամբ ներկայացված <<Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 16.10.2018թ. հ.1194ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով.
1.Առաջարկել <<Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Նար-Դոսի փողոց հ.38 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից՝ 187.3քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի համար, շաբաթական երկու օր /երեքշաբթի, ուրբաթ/ ժամը 16.00-18.00-ը, 27000ՀՀ դրամ ամսական վարձավճարով Գոհար Մարտիրոսյանի (նույնականացման քարտ՝ 008425001, 011, 01.08.2016թ.) հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2.Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4.Հանձնարարել <<Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1)10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3)Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,  
4)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության  պետի վրա:
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ