Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3364-Ա  01.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ստացված հրավերը՝ GIZ-ի կողմից իրականացվող «Էլ-կառավարումը քաղաքացիակենտրոն և թափանցիկ վարչարարության գործընթացների համար» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի հանդիպմանը մասնակցելու նպատակով և  ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ 2018թ. նոյեմբերի 5-ից 8-ը գործուղել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝  հետևյալ կազմով.
Սարգիս Մանուկյան-«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Վերգինե Սիմոնյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են  հրավիրող կողմի միջոցների հաշվին` բացառությամբ օրապահիկի, որը կատարվում է համապատասխանաբար «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի և Երևան քաղաքի 2018թ. բյուջեի միջոցների հաշվին:
     

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ