Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3388-Ա  08.11.2018թ.

ՍԵՐԳԵՅ ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1.Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ