Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3390-Ա 19.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԱԿԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.19 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սոնա Ալեքսանդրի Սարգսյանի (ծնված 27.10.1948թ.)դիմումը։ Երևանի Մուշական 1-ին փողոցի հ.19 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 912.87քմ, որից 800.0քմ մակերեսով հողամասը Սոնա Ալեքսանդրի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.04.2016թ. հ.1193 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 10.05.2019թ հ.1-0553, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.08.2019թ. հ.11798 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.07.2019թ. հ.20-Ել-1202 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մուշական 1-ին փողոցի հ.19 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Մուշական 1-ին փողոցի հ.19 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սոնա Ալեքսանդրի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 800.0քմ մակերեսով հողամասին կից 112.87քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 112.87քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ