Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3393-Ա  09.11.2018թ.

     «ԵՐԵՎԱՆԻ Հ.167 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ   
ԿԻՄԱ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.167 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. նոյեմբերի 2-ի նիստի հ.4 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  06.11.2018թ. h.12/23498 զեկուցագիրը`
1.«Երևանի հ.167 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Կիմա Համլետի Սարգսյանի հետ 2018 թվականի նոյեմբերի 9-ից կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով /09.11.2018թ.–09.11.2023թ./`ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ