Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3395-Ա 19.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.7/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐԻԿ ՍԱՐԻԲԵԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ,ԻՍԿՈՒՀԻ ՀԵՆՐԻԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ,ԱՐԱՐԱՏ ՀԵՆՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 242.36ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհարիկ Սարիբեկի Կարապետյանի(ծնված 22.06.1952թ.),Իսկուհի Հենրիկի Սողոմոնյանի(ծնված 13.08.1972թ.),Արարատ Հենրիկի Կարապետյանի (ծնված 20.08.1975թ.) դիմումը։ Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 651.46քմ, որից 109.1քմ մակերեսով հողամասն Գոհարիկ Սարիբեկի Կարապետյանին, Իսկուհի Հենրիկի Սողոմոնյանին, Արարատ Հենրիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(Երևանի քաղաքապետի 03.09.1997թ. հ.1024 որոշման տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2019թ. հ.1506,հ.1507 վկայագրերը ) ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 12.04.2018թ հ.1-0026, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.03.2018թ. հ.4097 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.07.2019թ. հ.20-Ել-1306 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/2 հասցեում Գոհարիկ Սարիբեկի Կարապետյանին, Իսկուհի Հենրիկի Սողոմոնյանին, Արարատ Հենրիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 109.1քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 409.1քմ մակերեսով հողամասի և 542.36քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։



2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 242.36քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գոհարիկ Սարիբեկի Կարապետյանին, Իսկուհի Հենրիկի Սողոմոնյանին, Արարատ Հենրիկի Կարապետյանին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Գոհարիկ Սարիբեկի Կարապետյանի, Իսկուհի Հենրիկի Սողոմոնյանի, Արարատ Հենրիկի Կարապետյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն 8-րդ փողոց հ.7/2տուն>>։
5.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/2 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
7.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ