Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3397-Ա 19.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի Հ. 3309-Ա, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ. 3258-Ա, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ. 3376-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Թագուշ Փիրումյանի լիազորված անձ Արման Մնացականյանի 18.09.2019թ. հ. Մ-11756, Հայկ Դերձյանի լիազորված անձ Գոռ Դերձյանի 18.09.2019թ. հ. Դ-2144 դիմումները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2019թ. սեպտեմբերի 12-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3309-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ սյունակում «սեփ. վկ. հ. 671891» բառերը փոխարինել «սեփ. վկ. հ. 2814553» բառերով։
3.Երևանի քաղաքապետի 2019թ. սեպտեմբերի 9-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3258-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում «հ.29/18» բառերը փոխարինել «հ.29/20» բառերով:
4.Երևանի քաղաքապետի 2019թ. սեպտեմբերի 18-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3376-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ սյունակում «1-ին թաղամաս» բառերը փոխարինել «1-ին փողոց» բառերով:
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա: Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ