Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3402-Ա 13.11.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով հաշվի առնել Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարների գրությունները.
1.Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման NN 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների։
2.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 41-Ա որոշման  NN  4, 7, 8 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ