Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3408-Ա  14.11.2018թ.

   2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018թ. նոյեմբերի 2-ի թիվ 88-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի  19-րդ կետով.
1.Սահմանել Երևան քաղաքում տեղամասային կենտրոններն ըստ վարչական շրջանների՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանին սահմանված  ժամկետում տեղամասային կենտրոնների գտնվելու վայրի և դրանց հասցեների մասին տեղեկացնել համապատասխան լիազոր մարմնին, ԸԸՀ-ին և տեղամասային կենտրոնը տնօրինողին։


         ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ