Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3409-Ա  14.11.2018թ.

  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի  N 45-Ն որոշմանը համապատասխան`
1.«Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին», «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին», «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևանի զարգացման 2019-2023թթ.  հնգամյա ծրագրի հաստատման մասին»  Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները՝ համաձայն h.հ.1, 2 և 3 հավելվածների:
3.Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նախագահի տեղակալ Հ.Սարգսյանին:
4.Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Հարությունյանին։
5.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին`
1)Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Հայոց աշխարհ» օրաթերթում հրապարակել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև դրանք փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում,
2)Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագծերը և  դրանց ընդունման հիմնավորումը:
6.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում (www.e-draft.am) հրապարակել «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևանի զարգացման 2019-2023թթ.  հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը, ֆինանսական վարչության պետին՝ «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետին՝ «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի  դրույքաչափերը սահմանելու մասին», «2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը:
7.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել «Հայոց աշխարհ» օրաթերթում հրապարակվող հանրային քննարկումների հրավերի համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ  Հ.Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ