Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3411-Ա  14.11.2018թ.

  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով,  ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին>> հ.682, ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի <<Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի  շենքերի  բնակիչներին  բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին>> հ.172-Ն որոշումներով և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի <<Հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.7592-Ա որոշումը։
2.Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան, հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու և այդ շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով (համաձայն N1 հավելվածի
3.Սահմանել, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարները հանձնաժողովի աշխատանքներին և հարցերի քննարկմանը մասնակցում են միայն իրենց վարչական շրջանների սահմաններում գտնվող քանդման ենթակա վթարային բնակելի շենքերի մասով։
4.Հանձնարարել հանձնաժողովին օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել վթարային բազմաբնակարան, հանրակացարանային բնակելի շենքերի բնակարանները զբաղեցնողներին բնակարաններ և այդ շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու հարցերը և Երևանի քաղաքապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ՝ Հ.Սարգսյանի  վրա:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ