Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3412-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.3178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25.10.2018թ. հ.Կ-22/10/2018-4-0043 որոշումը, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից 03.11.2018թ. տրված եզրակացությունը,  քաղաքացի Լուսինե Սարգսյանի 27.10.2018թ. հ.Ս-6416 և 05.11.2018թ. հ.Ս-6691 դիմումները.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Կիևյան փողոցի հ.7 շենքի հ.15,16,22 հասցեում քաղաքացի Լուսինե Սարգսյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3178-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «Լուսինե Սարգսյանի» բառերը փոխարինել «Լուսինե Գևորգի Սարգսյանի և Հայկ Հարությունի Ասատրյանի» բառերով,
2) Որոշման նախաբանում «անձի դիմումը (13.09.2018թ. հ.Ս-5502)» բառերից հետո լրացնել  «հիմք ընդունելով «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից տրված 15.08.2018թ. հատակագիծը.» բառերը,
3) Որոշման  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևան, Արաբկիր Կիևյան փողոցի հ.7 շենքի հ.15, 16, 22 հասցեում քաղաքացի Լուսինե Գևորգի Սարգսյանի և Հայկ Հարությունի Ասատրյանի կողմից ինքնակամ իրականացրած 223.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ, բաց պատշգամբ/) ճանաչել օրինական։»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ