Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3413-Ա  14.11.2018թ.

  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Երևան, Նոր-Նորք Միկոյան փողոց հ.23/2 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 11.05.2016թ. տրված հ.04/8974 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Արտեմ Համլետի Եղիազարյանի կողմից 16.10.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.002059 և հ.002060/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 18.10.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 793260 (յոթ հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր վաթսուն) դրամ և 184534 (մեկ հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր երեսունչորս) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Արտեմ Համլետի Եղիազարյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ