Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3414-Ա  14.11.2018թ.

  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Երևան, Աջափնյակ Արզումանյան փողոց հ.6/2 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 27.08.2018թ. տրված հ.04/18956 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Սյուզաննա Աշոտի Ռոստոմյանի կողմից 25.10.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.181025016807054 և հ.181025017067054/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 25.10.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 1408320 (մեկ միլիոն չորս հարյուր ութ հազար երեք հարյուր քսան) դրամ և 661827 (վեց հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր քսանյոթ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Սյուզաննա Աշոտի Ռոստոմյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ