Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3415-Ա  14.11.2018թ.

  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Երևան, Աջափնյակ Բաշինջաղյան փողոց հ.172/11 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 13.09.2018թ. տրված հ.04/20116 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Արման Միսակի Ուզունյանի կողմից 23.10.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.2331 և հ.2332/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 23.10.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 2981160 (երկու միլիոն ինը հարյուր ութսունմեկ հազար մեկ հարյուր վաթսուն) դրամ և 346267 (երեք հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր վաթսունյոթ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Արման Միսակի Ուզունյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ