Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3451-Ա  19.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի <<Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> հ.20-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականությունը համարվող, Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել Վիրաբ Ավետիքի Շաբոյանի ընտանիքին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 225-րդ և 685-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.87-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2018 թվականի նոյեմբերի 13-ի հ.20-Ա որոշումը.     
1.Երևան համայնքի սեփականություն համարվող, Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 31.01.2018թ. հ.31012018-01-0118 վկայական) անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել Վիրաբ Ավետիքի Շաբոյանին, Աննա Գրիգորի Ասլանյանին, Վարդիթեր Վիրաբի Շաբոյանին, Սաթենիկ Վիրաբի Շաբոյանին, Մանե Վիրաբի Շաբոյանին, Նարե Վիրաբի Շաբոյանին, Հակոբ Վիրաբի Շաբոյանին, Սողոմոն Վիրաբի Շաբոյանին, Էռնեստ Վիրաբի Շաբոյանին, Մանուկ Վիրաբի Շաբոյանին, Անի Վիրաբի Շաբոյանին, Միլենա Վիրաբի Շաբոյանին, Մարիա Վիրաբի Շաբոյանին, Մոնթե Վիրաբի Շաբոյանին, Ավետիք Վիրաբի Շաբոյանին:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Վիրաբ Շաբոյանի, Աննա Ասլանյանի, Վարդիթեր, Սաթենիկ, Մանե, Նարե, Հակոբ, Սողոմոն, Էռնեստ, Մանուկ, Անի, Միլենա, Մարիա, Մոնթե, Ավետիք Շաբոյանների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են քաղաքացիների կողմից:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ