Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3452-Ա  19.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի Հ.21-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.61, ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Վարդանյաններ>> ՍՊԸ-ի լ/ա Արտակ Մարտիրոսյանի դիմումը՝ Երևանի Արշակունյաց պողոտայի հ.61 և Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.09.2007թ. հ.2442749 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.02.2016թ. հ.08022016-01-0153 վկայականներ/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի հ.21-Ա որոշմամբ՝ Արշակունյաց պողոտայի հ.61 և Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 10702.09քմ և 5340.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողերի կատեգորիայից փոխադրվել է <<բնակավայրերի>> հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.04.2018թ. հ.18-06/1-Մ-2438 եզրակացությունը.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.61 և Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 10702.09քմ և 5340.0քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումից ծագող հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2(երկու) ամսվա ընթացքում՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


      ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ