Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3455-Ա  19.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ  ԵՎ  ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1 կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 25 հուլիսի 2002 թվականի N1392-Ն որոշման N3 Հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետով.
1. Հաստատել Երևանի ենթակայության՝
հհ. 1, 2, 4, 5, 7, 8, 10, 13, 14, 19, 20, 24, 26, 33, 39, 40, 53, 55, 61, 67, 71, 80, 157,  «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, 6, 17, 34, 35, 45, 47, 49, 60, 64, 68, 70, 95, 101, 107, 120, 123, 160, 167, 175, 178, 194, 44, 48, 59, 84, 85, 87, 104, 117, 124, 125, 136, 147, 171, 177, 180, 11, 89, 90, 91, 113, 116, 121, 152, 162, 174, 176, 179, 181, 191, 12, 18, 27, 31, 32, 38, 50, 52, 66, 69, 74, 75, 79, 86, 98, 99, 110, 137, 140, 144, 154, 158, 161, 169, 173, 21, 36, 37, 51, 56, 63, 76, 77, 78, 82, 128, 129, 130, 132, 145, 151, 172, 22, 93, 100, 102, 108, 111, 122, 126, 131, 138, 146, 153, 155, 156, 168, 185, 188, 192, 196, 199,  200, 88, 106, 133, 134, 135, 141, 143, 150, 163, 164, 166, 186, 187, 197, «Հ.Մաթևոսյանի անվան  հիմնական դպրոց» և հհ. 2, 6, 8, հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հանրակրթության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:
4. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2018 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ