Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3457-Ա  19.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 3715-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 14-րդ և <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 67-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի <<Գնման գործընթացների նկատմամբ հսկողություն սահմանելու մասին>> N 3406-Ա որոշումը.
1. Երևանի ենթակայության կազմակերպությունների տնօրեններին (այսուհետ՝ կազմակերպություններ) իրենց կարիքների համար 2018 թվականի համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում կնքված պայմանագրերի, դրանց շրջանակներում մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների վերջին ժամանակահատվածի համար կազմված ընդունման–հանձման արձանագրությունների, հաշիվ–ապրանքագրերի, ինչպես նաև <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն կազմված գնման ընթացակարգերի արձանագրությունների պատճենները 15 օրյա ժամկետում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետով պահանջվող՝ կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա մեկ ամսյա ժամկետում ամփոփել համապատասխան տեղեկատվությունը և ներկայացնել Երևանի քաղաքապետին։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետին և աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետին՝
1) իրենց ընթացիկ գործունեության ընթացքում կազմակերպություններում դիտարկումների կատարման ժամանակ առանձին ուսումնասիրություններ իրականացնել գնումների ոլորտում և զեկուցել Երևանի քաղաքապետին,
2) 2-ամսյա ժամկետում ընտրանքային կարգով կազմակերպություններում իրականացնել գնումների ոլորտի ուսումնասիրություններ և արդյունքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետին։
4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 24-ի «Երևանի ենթակայության կազմակերպություններում գնման գործընթացների նկատմամբ հաշվետվողականություն սահմանելու մասին» N 3715-Ա որոշումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների, վերահսկողության վարչությունների և ներքին աուդիտի բաժնի պետերի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:
 


     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ