Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3491-Ա 22.11.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 07-Ի Հ.7500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 2012 թվականի հոկտեմբերի տասնյոթի ըստ օրենքի ժառանգության իրավունքի N3033 վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 7-ի «Անտառայինի փողոցի հ.138/4 բնակելի տան նկատմամբ Կիմա Ժորայի Դայանի գույքային իրավունքները վերականգնելու, 197.22քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.7500-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 8-րդ կետերում «Կիմա Ժորայի Դայանի» բառերը փոխարինել «Հասմիկ Վաղոյի Գալստյանի, Հայկ Կարենի Կարապետյանի, Տիգրան Կարենի Կարապետյանի» բառերով, նախաբանի 1-ին պարբերությունում «Կիմա Ժորայի Դայանի ծնված (06.12.1936թ.)» բառերը փոխարինել «Հասմիկ Վաղոյի Գալստյանի ծնված (14.02.1971թ.), «Հայկ Կարենի Կարապետյանի (ծնված 23.08.1991թ.), Տիգրան Կարենի Կարապետյանի (ծնված 20.06.1993թ.) » բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Հասմիկ Վաղոյի Գալստյանի, Հայկ Կարենի Կարապետյանի, Տիգրան Կարենի Կարապետյանի հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ