Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
35-Ա  14.01.2019թ.

«ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»  ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հեդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 12.12.2018թ.  հ.02/10-86323հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2016թ. նոյեմբերի 4-ի  հ.3790-Ա որոշումը.
1.Թույլատրել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող ք. Երևան, Ավան, Խուդյակով փողոցում գտնվող շենքի տարածքից (հ.2214985 վկայական) 28քմ մակերեսով տարածքի համար «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ի հետ կնքել նոր վարձակալական պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, դեղատնային գործունեություն կազմակերպելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1)հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 984.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2)սույն որոշման  1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2018 թվականի հոկտեմբերի 14-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ.  
3)վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4)վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5)վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2.Հանձնարարել «Թիվ 12 պոլիկլինիկա»  ՓԲԸ-ի տնօրենին.  
1)ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4)ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3.Սույն որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4.Որոշման  կատարման  հսկողությունը  դնել Երևանի  քաղաքապետի տեղակալ  Ս.Հարությունյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ