Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3577-Ա 30.11.2018թ.
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածը, 713-րդ հոդվածի 1-ին մասը՝ Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Երևան քաղաքում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝
1.Ձևավորել մասնագիտական խումբ հետևյալ կազմով.
Հայկ Սարգսյան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ (խմբի ղեկավար)
Արթուր Սարգսյան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական
Վիլեն Արևշատյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
Էդգար Կիրակոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Գրիգոր Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ
Կարեն Աբգարյան՝ Երևանի քաղաքապետի տեղակալի օգնական
Արմինե Չախալյան՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի օգնական
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա:
3.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ