Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
36-Ա  14.01.2019թ.

«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»  ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, hարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հեդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 12.12.2018թ.  հ.02/10-86377հ գրությամբ տրված դրական կարծիքը.
1.Թույլատրել «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող Երևան, Կարմիր Բլուր 27 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.09082012-01-0726 վկայական) 12.2քմ մակերեսով տարածքի համար «Տոշա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալական պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, դեղատնային գործունեություն իրականացնելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1)հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 1.200.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2)վարձակալը սահմանված ամսական վարձավճարի չափով վճարում է մինչև պայմանագրի կնքման պահը՝ զբաղեցրած ողջ ժամանակաշրջանի համար.
3)վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4)վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5)վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2.Հանձնարարել «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.  
1)ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4)ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4.Որոշման  կատարման  հսկողությունը  դնել Երևանի  քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ