Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3606-Ա 05.12.2018թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով /այսուհետև՝ օրենք/, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29–ի հ.1337-Ն որոշման 9–րդ կետը, Երևան քաղաքում 2018 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով.
1.Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.1337-Ն որոշման 4-րդ կետով ստեղծվել է Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողով։
2.Հանձնարարել.
1)Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովին՝
ա.ներկայացնել եզրակացություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2–րդ և 3–րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, համապատասխանաբար ուսումնառության և /կամ/ գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.
բ.ներկայացնել եզրակացություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով՝ շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.
գ.առաջարկություն ներկայացնել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ օրենքի 24–րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.
2)Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ մասնակցել զորակոչի կազմակերպմանը և աջակցել զինվորական կոմիսարիատներին.
3)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ անհրաժեշտության դեպքում զինկոմիսարիատներն ապահովել ավտոտրանսպորտային միջոցներով.
4)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի հ.405-Ն որոշման հ.1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն՝ համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.1337-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ մասնագետների թեկնածությունները:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ