Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3616-Ա 07.10.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի 06.09.2019թ. հ.06/17673 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին սույն որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
6. Սույն որոշման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ