Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
09.10.2019
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3654-Ա 09.10.2019թ.
ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1. Ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար հայ ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ