Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3661-Ա 30.11.2020թ.

 

ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Մաթևոսյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի հ.հ.2161, 2163 վկայականների հիման վրա իրեն փոխանցված, Հալաբյան փողոցի հ.29 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հալաբյան փողոցի հ.29 շենքի բակում գտնվող ավտոտնակի ապամոնտաժված լինելու վերաբերյալ համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանքը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով.
1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Արթուր Մաթևոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հալաբյան փողոցի հ.29 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 18.8քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի հուլիսի 22-ին կնքված հողի վարձակալության հ.ԱՍ/243 պայմանագիրը լուծելու մասին՝ կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքի դադարեցումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                      ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ