Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3670-Ա 09.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի Հ.2367-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Մելսիդա Ղահրամանյանի Սյուզաննա և Սուրեն Ալեքսանյանների դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 3-ի հ.2367-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.12.2018թ. հ.2662, հ.2663 և հ.2664 վկայագրերը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածներով.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 3-ի «Հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ.2367-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1)որոշման նախաբանը և 1-ին կետը՝ <<Մելսիդա Ղահրամանյանի>> բառերից հետո լրացնել <<Սյուզաննա Ալեքսանյանի և Սուրեն Ալեքսանյանի>> բառերով.
2) որոշման 2-րդ կետը՝ <<Մելսիդա Ղահրամանյանին>> բառերից հետո լրացնել <<Սյուզաննա Ալեքսանյանին և Սուրեն Ալեքսանյանին>> բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ