Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


371-Ա 22.02.2021թ.


ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1. Թույլատրել Փարկինգ Սիթի Սերվիս փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, սույն որոշման հավելվածում ընդգրկված տրանսպորտային միջոցներն օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ համաձայն սույն որոշման հավելվածում սահմանված ելակետային տվյալների:
2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենաներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հր. Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ