Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3772-Ա 09.12.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի Հ.2833-Ա ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.9/1 ՇԵՆՔԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՆԿՈՒՂԻ ԵՎ ԽՈՐԴԱՆՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Հայրապետյանի դիմումը` Հալաբյան փողոցի հ.9/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի, նկուղի և խորդանոցի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 21.11.2005թ. հ.2115965 և հ.2115967 վկայականներ/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Հալաբյան փողոցի հ.9/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի և նկուղի կադաստրային արժեքը կազմում է 698841 ՀՀ դրամ, իսկ խորդանոցի կադաստրային արժեքը՝ 297470 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշ-մամբ, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածով.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի հունիսի 29-ի «Վլադիմիր Հայրապետյանի հետ կնքված հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, անշարժ գույքի համար հասցե տրամադրելու մասին» հ.2833-Ա որոշումը:
2. Լիազորել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրու-թյամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վլադիմիր Հայրապետյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հալաբյան փողոցի հ.9/1 շենքի մոտակայքում գտնվող ավտո-տնակի, նկուղի և խորդանոցի զբաղեցրած 33,2քմ /24,6քմ+ 8,6քմ/ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված վարձակալության հ.4141 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կա-տարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը ՝ ավտոտնակի և նկուղի /24,6քմ/ զբաղեցրած հողամասի համար երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ խորդանոցի /8,6քմ/ զբաղեցրած հողամասի համար՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:».
2) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «/այդ թվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն/» բառերը.
3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը.
4) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու.» բառերը.
5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www. azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժար-վելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործո-ղության ողջ ընթացքում www.yerevan.am և www. azdarar.am կայքերին հետևելն իր անընդ-հատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ավտոտնակի, նկուղի զբաղեցրած հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի կազմում է 5136 /հինգ հազար հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ /24.6քմ x 6960 ՀՀ դրամ x 3%/, իսկ խորդանոցի զբաղեցրած hողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 2993 /երկու հազար ինը հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ /8.6քմ × 6960 ՀՀ դրամ × 5%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 6960 ՀՀ դրամ:»:
3.Վլադիմիր Հայրապետյանին պատկանող ավտոտնակին և նկուղին տրամադրել «Հալաբյան փողոց, հ.4 շենք, ավտոտնակ հ.9», խորդանոցին՝ «Հալաբյան փողոց, հ.9/5» հասցեն:
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման երկրորդ կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ