Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3999-Ա 28.12.2020թ.
«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.155 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 1504-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան h.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 08.12.2020թ. (հ.4 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 22.12.2020թ. հ. 12-125066 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան h.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Զաքար Սարգսի Սաֆարյանի և Աննա Մելքոնի Գասպարյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի ««Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ. 632-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1504-Ա որոշման հավելվածի 2-րդ սյունակում՝ «Սաֆարյան Զաքար Սարգսի» բառերը փոխարինել «Շահնազարյան Սաթենիկ Սամվելի» բառերով, «Գասպարյան Աննա Մելքոնի» բառերը՝ «Իսրայելյան Անահիտ Վարդանի» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ