Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4016-Ա 04.11.2019թ.


ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Լ.Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լուիզա Շիղայի Հովհաննիսյանի, «Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան հ.20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անուշ Աշոտի Նավասարդյանի, «Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արուսյակ Ժոզեֆի Բաղդասարյանի, «Երևանի հ.110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունի Քեհեյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.10.2019թ. հ.12/90389 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Լ.Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լուիզա Շիղայի Հովհաննիսյանի, «Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան հ.20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անուշ Աշոտի Նավասարդյանի, «Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արուսյակ Ժոզեֆի Բաղդասարյանի, «Երևանի հ.110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունի Քեհեյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 44-րդ կետի 5-րդ սյունակում «Հովհաննիսյան Լուիզա Շիղայի» բառերը փոխարինել «Աբրահամյան Սոնա Սերգեյի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Վ. Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Ավան-5» համատիրության կառավարիչ» բառերով.
2) 72-րդ կետի 5-րդ սյունակում «Նավասարդյան Անուշ Աշոտի» բառերը փոխարինել «Բաբայան Լիանա Ժորայի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ա. Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկ-օպերատոր» բառերով.
3) 78-րդ կետի 5-րդ սյունակում «Բաղդասարյան Արուսյակ Ժոզեֆի» բառերը փոխարինել «Ղազարյան Սոնա Արայի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ա. Շիրվանզադեի հ.21 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ԱԺ պատգամավոր» բառերով.
4) 131-րդ կետի 5-րդ սյունակում «Քեհեյան Անդրանիկ Հարությունի» բառերը փոխարինել «Սարիբեկյան Հասմիկ Ռոբերտի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Մոնավա» մանկապարտեզի և «Միտոյան» մանկական և ուսումնախորհրդատվական կենտրոնի անգլերենի ուսուցիչ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                    ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ