Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4026-Ա 04.11.2019թ.

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Սուլեյմանյանի դիմումը` ըստ առուվաճառքի 19.12.2006թ. հ.8396 պայմանագրի, Բագրատունյաց փողոցի հ.24 շենքի հ.46 բնակարան հասցեում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.01.2007թ. հ.2175095 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության՝ Բագրատունյաց փողոցի հ.24 շենքի հ.46 բնակարան հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 514361 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռուզաննա Սուլեյմանյանի հետ կնքել համաձայնագիր` Բագրատունյաց փողոցի հ.24 շենքի հ.46 բնակարան հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 31.5քմ մակերեսով հողամասի համար, 14.05.1999թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-3019 11/407 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Սամվել Առաքելյան>> բառերը փոխարինել <<Ռուզաննա Սուլեյմանյան>> բառերով.
2)պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի դեկտեմբեր 31-ը:>>.
3)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը` հօգուտ Վարձատուի,>> բառերը.
5) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.1.1 և 7.1.2 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.1.1.Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով լուծել պայմանագիրը:>>.
<<7.1.2 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կանոնակարգմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալու հաջորդ օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
6)պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Տվյալ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1քմ-6960ՀՀ դրամ:>>.
7)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի երեք տոկոսը, որը 4275ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին տվյալ հողամասի կադաստրային արժեքը 1քմ-4524 ՀՀ դրամ է:>>.
8)պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում <<0.25>> թիվը փոխարինել <<0.05>> թվով.
9)պայմանագրի 13-րդ կետում <<103004220044>> թիվը փոխարինել <<900025100117>> թվով:
2. Ռուզաննա Սուլեյմանյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Բագրատունյաց փողոց, հ.22/2 շենք, ավտոտնակ հ.2» հասցեն:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կդաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                               ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ