Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4068-Ա 30.11.2016թ.
1-ԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԵՐՈՒԺԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել 1-ին խմբի հաշմանդամ Մերուժան Գևորգի Ոսկանյանի դիմումը՝ իր ընտանիքին բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու համար և Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հ.6589-Ա որոշմամբ ստեղծված Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի նիստի 2016 թվականի նոյեմբերի 24-ի արձանագրությունը:
Մերուժան Գևորգի Ոսկանյանը վիրավորվել է 1992 թվականին մարտական գործողությունների ժամանակ /հիմք՝ 21.02.2006թ. հ.36/637 տեղեկանքը/։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> հ.947-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացրած առաջարկությունը և Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 1-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.6589-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի արձանագրությունը.
1.1-ին խմբի հաշմանդամ Մերուժան Գևորգի Ոսկանյանին, ընտանիքի 2 անձով, իրեն, կնոջը` Զարուհի Համազասպի Ոսկանյանին վերցնել հաշվառման բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ